Jump to content

Աֆրիկայի հրեաների պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեական համայնքը Աֆրիկայում

Աֆրիկայի հրեական համայնքը կազմված է՝

Հնագույն հասարակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկայի հրեաների հնագույն համայնքներն են Եթովպիական, Սեֆարդի և Միզրահի, Սոմալիի հրեաների համայնքները։ Յոթերորդ դարում իսպանացի հրեաներից շատերը փախուստի դիմեցին վիսիգոթների հետապնդումներից և բնակություն հաստատեցին բյուզանդական քաղաքներում տեղակայված Միջերկրական ծովի երկայնքով։ Մյուսները ժամանել են Իբերիայից վտարվելուց հետո։ Հետապնդումներից գոյատևած համայնքներ կան Մարոկկոյում, Թունիսում և Իսպանիայի Սեուտա և Մելիլյա քաղաքներում։ Թունիսի Ձերբա կղզում գոյություն ունի փոքր, բայց բավականին ակտիվ համայնք։ 1948 թվականի Իսրայելի պայքարը հանուն ազատության առաջացրեց թշնամություն մուսուլմանական երկրներում։

Յոթերորդ դարի ներգաղթյալներից, ոմանք տեղափոխվեցին երկրի ներս և կրոնափոխեցին տեղի բերբեր ցեղերին հուդայականության[1]։Իբն Խալդուն պատմում է, որ Կահինան, որը գլխավորում էր մուսուլման արաբների նվաճումների դեմ մղվող պայքարը Հյուսիսային Աֆրիկայում 680-690ական թվականներին, սերում էր հրեական հարեվա ցեղից։ Բերբերյան ապստամբության պարտությամբ, հրեական համայնքներից ոչ մեկը սկզբնական շրջանում ստիպված չեղավ կրոնափոխվել իսլամի[2]։

1975 թվականին Իսրայելի կրոնական իշխանությունները և կառավարությունը ճանաչեցին Եթովպիայի Բետա Իսրայելը`որպես իրական հրեական։ Հարյուրավոր մարդիկ, ովքեր ցանկանում էին արտագաղթել Իսրայել, վարչապետ Մենախեմ Բեգինի գլխավորությամբ տեղափոխվեցին։ Բեգենը պաշտոնական հրամանագիր էր ստացել, իսրայելական Սեֆարդիի գլխավոր ռաբբիից (կամ Ռիշոն Լեթիցիոն) Օվիդիա Յոսեֆից, որը հաստատում էր Բետա Իսրայելի տասը անհետացած ցեղերի սերունդ լինելու փաստը։ Ռաբբիները հավատում էին, որ նրանք հավանաբար Դանի ցեղի սերունդ են և այս հաստատմամբ, հետագա տասնամյակների ընթացքում հազարավոր բեթա-իսրայելական հրեաներ գաղթեցին Իսրայել։ Զգալի ներգաղթը շարունակվում է նաև 21 դարում, ստեղծելով շուրջ 81,000 ներգաղթյալների եթովպիական համայնք, որոնք իրենց 39,000 երեխաների հետ միասին՝ ծնված Իսրայելում, 2009 թվականի տվյալներով կազմում էր մոտ 120,000։

Ուղղափառ հրեացիների ընտանեկան օրենսդրության որոշ կետերի պատճառով, ռաբբի Յոսեֆը որոշում կայացրեց, որ Իսրայել ժամանելուն պես, Բետա Իսրայելը պետք է ընդունի գիյուր։ Իրենց հավատարմությունը հալախական կենսակերպին և հրեա ժողովրդին հասատատելու համար՝ նրանք ստիպված էին իրականացնել համապատասխան արարողակարգեր, որոնցով առաջնորդվում էին Օրթոդոքս հրեաները։Հալախան պրոսելիտնեից ( անգ.՝ proselytes ) (հուն.՝օտարական)

չէր պահանջում ենթարկվել հալախական ավանդական կանոներին (օր.՝ թլպատում, միքվա

Ժամանակի ընթացքում Եվրոպայում և Մերձավոր Արևելքում նրանց համայնքի մեկուսացման պատճառով Բետա Իսրայելը սկսեց զգալիորեն տարբերվել հուդայականության այլ ձևերից։ Եթովպիայում բեթա-իսրայելական համայնքը մեծ մասամբ մեկուսացված էր Թալմուդից։ Նրանք ունեին իրենց բանավոր օրենքը և որոշակի նմանություններ կարատեական հուդայականությանը:

Շատ դեպքերում նրանց կրոնական երեցները, կամ քահանայական դասը, հայտնի որպես՝ քեսիմ կամ քեսոտչ, մեկնաբանել են Թալմունդի ատվածաշնչյան օրենքը այնպես, ինչպես աշխարհի այլ մասերում գտնվող ռաբբինական հրեական համայնքները[3]։

Եթովպիական հրեաներ

Այս իմաստով՝ Բետա Իսրայելը ուներ անալոգային տարբերակ Թալմուդի սովորույթին, չնայած երբեմն հակասում էր հրեական այլ համայնքների սովորություններին և ուսմունքներին։

Կարևոր տարբերություն այն է, որ Բետա Իսրայելում բացակայում էին Պուրիմի և Խանուկայի տոները հավանաբար այն պատճառով, որ նրանք առաանձնացել էին հուդայիզմի հիմնական մարմնից։ Այսօր Իսրայելում բնակվող Բետա Իսրայել համայնքի մեծամասնությունը տոնում է այս տոները։

Նրանք անցումային համայնք են։ Քեսիմներից ոմանք ընդունում են ռաբբինական / թալմուդական ավանդույթները, որոնք կիրառում են ոչ եթովպիական Օրթոդոքս հրեաները։ Եթովպացի-իսրայելացիների երիտասարդ սերնդից շատերը կրթություն են ստացել եշիվայում։ Ավանդական քեսիմի մի մաս պնդում է պահպանել հուդայականության առանձին և հստակ ձևը, որը կիրառվել էր Եթովպիայում և Էրիթրեայում։ Եթովպիական հրեա երիտասարդներից շատերը, ովքեր գաղթել են Իսրայել կամ ծնվել այնտեղ, ձուլվել են օրթոդոքս հուդայիզմի գերակշռող ձևին կամ աշխարհիկ ապրելակերպին։

Եթովպիայի Բեյթ Ավրահրամը ունի մոտ 50,000 անդամ։ Այս համայնքը նույնպես պնդում է, իր հրեական ծագման մասին։ Մի քանի գիտնականներ կարծում են, որ նրանք հեռացան բեթա-իսրայելական համայնքից մի քանի դար առաջ, թաքցրեցին իրենց հրեական սովորությունները և արտաքուստ ընդունեցին Եթովպիայի օրթոդոքս քրիստոնեությունը։Բեյթ Ավահրամի համայնքը սովորաբար եղել է Եթովպիայի հասարակական կյանքի ստորին հատվածներում։ Նրանք հիմնականում զբաղվել են արհեստներով։ Վերջերս Բիթ Ավրահամ համայնքը փորձել է հասնել աշխարհի հրեական համայնքին։ Նրանք ձևավորեցին Եթովպիական Հյուսիսային Շեվա սիոնիստական կազմակերպությունը `փորձելով փրկել իրենց հրեական ինքնությունը[4]։

Յիբիրը ցեղ է, որը բնակվում է Սոմալիում, Արևելյան Եթովպիայում, Ջիբութիում և Քենիայի հյուսիսում։ Թեև նրանք դարեր շարունակ եղել են մուսուլման, նրանցից ոմանք պնդում են, որ իրենք հրեացիների սերունդ են, որոնք ժամանել էին ավելի վաղ քան Սոմալիի քոչվորները։ Այս անձինք պնդում են, որ Յիբիրը իրենց լեզվով նշանակում է (եբրաերեն)[5]։ Յիբիրի համայնքից զատ այլ հրեական համայնք հայտնի չէ Սոմալիում[6][7]։

Բիլիադ ալ Սուդան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեական համայնքների պատմական ներկայությունը Աֆրիկայում անհերքելի է։ Այսօր այս հրեաների սերունդներն ապրում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիերա Լեոնեն[8], Լիբերիան, Սենեգալը, Գանան, Նիգերիան և շատ այլ երկրնր։ Ըստ Թարիխ ալ Սուդանի և Թարիխ ալ Ֆատաշի, որոնք արաբերեն լեզվոց գրվաշ տարեգրություններ են պաստում են մի քանի հրեական համայնքներ գոյություն մասին Գանայում, Մալիում և հետագայում Սոնգհայ կայսրություններում։ Նման մի համայնք ստեղծվել էր մի խումբ եգիպտական հրեաների կողմից, որոնք, ենթադրաբար, հատել են Սահելը և հասել Մալի։ Թարիխ ալ Ֆատաշ մատյանի III հատորը նկակարագրում էր մի համայնք, որը կոչվում էր Բանի Իսրայել (անգլ՝Bani Israel), որը 1402 թվականին բնակվում էր Թինդիրմայում, ուներ 333 ջրհոր, յոթ իշխան, ինչպես նաև բանակ:Նմանատիպ այլ համայնք էր Կուկիյան, որի առաջնորդն էր Զուվան տիրակալը։ Նրա անունը հայտնի էր որպես Զուվա Ալյաման (Zuwa Alyaman), որը նշանակում էր «Նա գալիս է Եմենից»։ Ըստ լեգենդի, Զուվա Ալյամանը հրեական համայնքի անդամն էր, ով մ.թ.ա. 6-րդ դարում Աբիսսինյանների շնորհիվ տեղափոխվել էր Յեմենից։Ասում են, որ Զուվա Ալյամանը եղբոր հետ մեկնել էր Արևմտյան Աֆրիկա և հիմնել համայնք Նիգեր գետի ափին Կուիկայում։

Այլ աղբյուրներ նշում են, որ տարածաշրջանի մյուս հրեական համայնքները զարգացել են Մարոկկոյից և Եգիպտոսից գաղթած մարդկանցից, մյուսները հետագայում եկել են Պորտուգալիայից։ Ասում են, որ որոշ համայնքներ բնակեցված էին Բերբերայի հրեաներով, ինչպես Տուարեգերի մի խումբ, հայտնի որպես Իդդաո Իսաակ (Իսահակի երեխաներ)։ Նրանք խոսում են սոնգհայի հետ կապ ունեցող լեզվով, ապրում են Մալիայի հյուսիս-արևելքում գտնվող Մենակայի շրջանում և նախկինում եղել են անասնապահներ ազնվական տուարեգների համար[9]։

Միջնադարյան ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Աֆրիկա և Մաղրիբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեաների ամենամեծ ներհոսքը Աֆրիկա եկավ իսպանական ինկվիզիցիայից հետո ՝ Գրանադայի անկումից և իսլամական Իսպանիայի ավարտից հետո։ Իբերի հրեաների զանգվածային արտագաղթը և արտաքսումը սկսվեց 1492 թ.-ին, շուտով տուժեցին Սիցիլիայի հրեաները։ Այս սեֆարդի հրեաներից շատերը բնակություն հաստատեցին հիմնականում Մաղրեբում մուսուլմանական և օսմանյան հովանու ներքո։ Մարոկկոն, Թունիսը և Ալժիրը, ինչպես նաև Եգիպտոսը դարձան հրեական նշանակալի համայնքների տուն։ Այս համայնքները հետագայում ներառվել են օսմանյան կորեական համակարգի մեջ ՝ որպես աֆրիկացված օսմանյան հրեաներ, որոնք կապված են Թալմուդի և Թորայի օրենքներով, բայց Պոլսո խալիֆի հետ հավատարմությամբ։

Հրեաների ամենամեծ ներհոսքը Աֆրիկա սկսվեց իսպանական ինկվիզիցիայից հետո ՝ Գրանադայի և իսլամական Իսպանիայի անկումից հետո։ Իբերի հրեաների զանգվածային արտաքսումն ու վտարումը սկսվեց 1492 թվականից, սիցիլիական հրեաները նույնպես տուժեցին։ Այս սեֆարդի հրեաներից շատերը բնակություն հաստատեցին Մաղրեբում մուսուլմանների տիրապետության տակ և Օսմանյան կայսրության հովանու ներքո։ Մարոկկոն, ԹունԱյս համայնքները հետագայում ներառվել են օսմանյան կորեական համակարգի մեջ ՝ որպես աֆրիկացված օսմանյան հրեաներ, որոնք կապված են Թալմուդի և Թորայի օրենքներով, բայց Պոլսո խալիֆի հետ հավատարմությամբ։իսը և Ալժիրը, ինչպես նաև Եգիպտոսը դարձան հրեական համայնքների գլխավոր կենտրոնները։

Նիամբոն ցեղ է, որն ապրում է Տանզանիայում, հյուսիսային Տանզանիայում և Հարավային Ուգանդայում ՝ որպես Անկոլե։ Թեև նրանք դարեր շարունակ քրիստոնյաներ են եղել, սակայն պնդում են, որ հրեացիների սերունդ են, ովքեր ժամանել էին Աֆրիկայի թերակղզի Սոմալի քոչվորցեղերից շատ առաջ։ Ասում են, որ Նիամբո իրենց լեզվով նշանակում է (եբրայերեն)[5]։

14-րդ դարում Իսպանիայում շատ մավրեր և հրեաներ, փախչելով հետապնդումներից, գաղթեցին հարավ դեպի Տիմբուկտու շրջան, այդ ժամանակ Սոնգհայ կայսրության մաս։ Նրանց թվում էր Քեհաթի (Կաթի) ընտանիքը, որը Մարոկկոյի Շիդա քաղաքից էր։ Այս նշանավոր ընտանիքի որդիները հիմնել են երեք գյուղ, որոնք դեռ գոյություն ունեն Տիմբուկտուի մերձակայքում `Կիրշամբա, Հայբոմո և Կոնգուգարա։ 1492 թվականին Ասսիա Մուհամմադը եկավ իշխանությա և հրամայեց, որ հրեաները պետք է դավանափոխվեն իսլամի կամ հեռանան։ Հուդայականությունը դարձավ ապօրինի Սոնգհայում, ինչպես Կաթոլիկ Իսպանիայում։ Լեո Աֆրիկանուսը գրել է. «Արքան թշնամի հայտարարեց հրեաներին:Ոչ ոք չի ապրի քաղաքում:Եթե որևէ բերբեր առևտրական նրանց հետ առևտրով զբաղվի, ապա ամբողջ ունեցվածքը կառգրավվի»։

Քեհաթի ընտանիքը ձուլվեց ոչ մուսուլման բնակչության հետ։ Քոհենները, որոնք մարոկացի իսլամացված հրեական առևտրական Էլ-Հաճջ Աբդ-ալ-Սալամ ալ Կուհինից էին սերում, 18 դարում ժամանել են Տիմբուկտուի շրջան, իսկ Աբանայի ընտանիքը 19 դարի առաջին կեսին։ Ըստ պրոֆեսոր Միշել Աբիտբոլի, 19 դարի վերջին ռաբբի Մորդոչե Աբի Սերուրը մի քանի անգամ ճանապարհորդել է Տիմբուկտու՝ որպես ոչ այնքան հաջողակ վաճառական ով զբաղվւմ էր, ջայլամների փետուրների և փղոսկրերի առևտրով։ Իսմայել Դիադի Հայդարան, որը պատմիչ է Տիմբուկտուից, գտել է հին եբրայերեն գրվածքներ քաղաքի պատմական գրառումների մեջ։ Նա նաև ուսումնասիրել է իր ծահումը և հայտնաբերել, որ ինքը ծագում է Աբանա ընտանիքի մարոկացի հրեա վաճառականներից։ Երբ նա գյուղերում հարցազրույց էր վերցնում իր հարազատներից հայտնաբերեց իր ընտանիքի հրեական ինքնությանը պահպանվել է, գաղտնի, հետապնդման վախից[10]։

Սան Տոմե և Պրինսիպի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիայի արքա՝ Մանուել I թագավորը,մոտ 200 հրեա երեխայի աքսորել է Սան Տոմե և Պրինսիպե մոտ 1500 թվականին։ Մեծ մասը մահացավ, բայց 17 դարի սկզբին. «տեղի եպիսկոպոսը գարշանքով նշեց, որ կղզում դեռևս կան հրեացիներ և վերադարձավ Պորտուգալիա նրանց նկատմամբ տածած հիասթափության պատճառով »[11]։ Չնայած հրեական ազդեցությունը հետագա դարերի ընթացքում մարեց, Սան Տոմե և Պրինսիպե քաղաքում կան մարդիկ, ովքեր մասնակիորեն տեղյակ են այս բնակչության ծագման մասին։Մի շարք պորտուգալացի էթնիկ հրեաներ աքսորվել են Սան Տոմե ՝ հռոմեական կաթոլիկության հարկադիր կրոնափոխությունից հետո։

Մալգաշների մի փոքր համայնք սկսեց դավանել հուդայակնություն 2010 թվականինին, և ստեղծվեցին երեք առանձին համայնքներ, որոնցից յուրաքանչյուրը ընդգրկում էր հրեական հոգևոր պրակտիկայի տարբեր ալիք[12]։ 2016 թվականի մայիսին մալագաշների հրեական համայնքի 121 անդամներ դավանփոխվեցին համաձայն հրեական ավանդական ծեսերի։Կրոնափոխությունը կազմակերպվել էր հրեական Կուլանու կազմակերպության հովանավորությամբ, որը գլխավորել են երեք օրթոդոքս ռաբբիներ[12]։

Վերջին տարիներին համայնքներ են ձևավորվում Կոտ դ'Իվուարում դանդաղորեն զարգանում է ամբողջ տարածաշրջանում։ Մայրաքաղաք Աբիջանը ունի երկու ժողովարան, որոնցից յուրաքանչյուրը կազմում է մոտ 40-70 ծխականերով[13]։

Ռաբբի Իսրայել Օրիելը (նախկին անունը՝ Բոդոլ Նգիմբուս-Նիգիմբուս) սերում է Բա-Սաա ցեղից։ Ըստ նրա տարածքում պատմականորեն հրեաներ են եղել, և Բա-Սա բառը եբրայերենից է, և նշանակում է (օրհնություն)։ Ռաբբի Օրիելը պնդում է, որ սերունդն է Մովսեսի և ըստ երևույթին, ռաբբի կարգադրվել է Սեֆարդիայի գլխավոր ռաբբի կողմից։

Ռաբի Օրիելը պնդում է, որ 1920 թվականիին Կամերունում կային 400000 «իսրայելացիներ», բայց մինչև 1962 թվականը այդ թիվը կրճատվել է մինչև 167,000 դավանափոխությունների պատճառով։ Թեև այս ցեղերը չեն ընդունվել հալախայի կողմից, նա հավատում է, որ կարող է ապացուցել իրենց հրեացի լինելու փաստը միջնադարյան ռաբբինների աղբյուրներից[14]։

Ամերիկացի դերասան Յափեթ Կոտոյի հայրը եղել է Կամերունի հրեա։ Կոտտոն նույնպես համարվում է հրեա։

Գանայի արևմտյան և հարավային տարածաշրջանում Սեֆվի Վիավսոյի, Սեֆվի Սուիի և Հա իսրայելական համայնքը պնդում է, որ իրենց նախնիները հրեաների սերունդ հարավ գաղթել են Եգիպտոսով։ Այնուամենայնիվ, Հուդաիզմի պրակտիկան այս համայնքում սկսվում է միայն 1970-ականների սկզբներին։

Էմիգրանտների փոքր համայնք է ձևավորվել Լաիկիպիայի շրջանում, ովքեր քրիստոնեությունը փոխարինել են հուդայականությամբ և նրանց թիվը հասնում է 5000 ներկայիս տվյալներով։ Սկզբնական շրջանում մեսիանիկները կարծում էին, որ իրենց հավատքը անհամատեղելի է քրիստոնեության հետ և այժմ սպասում են, որպեսզի իրենց ավանդական կերպով ուսուցանվի հուդայականությունը։ Նրանցից շատերը երեխաներին ուղարկում են Աբայուդայի դպրոցներ Ուգանդայում, որպեսզի համապատասխան ձևով սովորեն հուդայականություն[15]։ Նրանցից շատերը երեխաներին ուղարկում են Աբայուդայի դպրոցներ Ուգանդայում, որպեսզի համապատասխան ձևով սովորեն հուդայականություն[16]։

Նիգերիայի իգբո հրեաները իգբոյի էթնիկ խմբից են։ Որոշ նիգերիական համայնքներ, որոնք հուդայականության հետևորդ են ստացել են օգնություն անհատ իսրայելցիներից և ամերիկացի հրեաներից, ովքեր աշխատում են այնպիսի կազմակերպություններում, ինչպիսին է Կուլանուն[17][18]։

Իիրենց հրեա համարղ իգբոների թիվը հասնում է շուրջ 4000 և 70 սինագոգների առկայությամբ։ Նրանցից որոշները դավանափոխվել են քրիստոնեությունից։ Որոշ աղբյուրներ փաստում են մինչև 30000 իգբոների, ովքեր ընդունել են հուդայականություն դեռևս 2008 թվականին[19]։

Նոր շարժման ժամանակ Ուգանդայի Աբայուդայան համայնքը դարձել է հուդայականության հետևորդ՝ ամերիկացի Ուիլյամ Սունդերս Քրոուիի ազդեցության շնորհիվ, ով պնդում էր, որ աֆրիկյան հրեաները սերունդն են հրեաների[20]։

Մի շարք եվրոպական հրեաներ բնակություն էին հաստատել Հյուսիսային Ռոդեզիայում (այժմ ՝ Զամբիա)։ 1960-ականների սկզբին երկրում ապրում էին 1000 հրեաներ, շատերը՝ Լիվինգսթոունում։ Նրանց թիվը նվազեց անկախության անկումից հետո[21]։

Անգլիացի հրեաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիմբաբվեի հրեական համայնքը հիմնականում ուեցել է բրիտանական քաղաքացիություն, որի ժամանումը համընկնում էր 1890-ականների առաջին սպիտակ գաղութարարների հետ[22]։

1970-ականների սկզբին նրանց թիվը նվազում է մինչև 7500 մարդ (80 %-ը ծագումով աշկենազներ են), ովքեր հիմնականում բնակվում էին Սոլսբերի և Բուլավայոի երկու համայնքներում։ Որոշ ժամանակ գոյություն ունեին փոքր գյուղական համայնքներ Քու Քուուում, Մուտարեյում և Գատոոմայում։ Զիմբաբվեի շատ հրեա բնակիչներ հեռացան ճնշումների և սոցիալական ճնշումների պատճառով[23]։

Համաձայն 2011 թվականի տվյալների՝ Մավրիկոսում ապրում է 43 հրեա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hirschberg, Haim Z. "The Problem of the Judaized Berbers," Journal of African History 4, no. 3 (1963): 317.
  2. Ausbel, Nathan. Pictorial History of the Jewish People. New York: Crown, 1953. 225–227.
  3. שרון שלום, מסיני לאתיופיה: עולמה ההלכתי והרעיוני של יהדות אתיופיה, כולל "שולחן האורית" - מדריך הלכתי לביתא ישראל, עורך אברהם ונגרובר, ידיעות ספרים, 2012
  4. "Ethiopia: Beit Avraham", Black Jews Official website, visited 22 November 2006
  5. 5,0 5,1 Bader, Christian. Les Yibro: Mages somali, Paris 2000, 129–144
  6. «Archives | the Philadelphia Inquirer». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2020-01-29-ին.
  7. Bataween (2007 թ․ հուլիսի 8). «Abraham the blogger: the only Jew in Somalia».
  8. Browne-Davies, Nigel, 'Jewish Merchants in Sierra Leone, 1831‐1934,' Journal of Sierra Leone Studies, Volume 6, Edition 2, pp 3-110, URL: http://thejournalofsierraleonestudies.com/downloads/Version11.pdf
  9. People-in-County Profile: Dawsahak; D. J. Philips, Peoples on the Move, Pasadena, CA, 2001.
  10. The Renewal of Jewish Identity in Timbuktu by Karen Primack, on Kulanu's website. Viewed 22 November 2006. Արխիվացված 29 Հոկտեմբեր 2005 Wayback Machine
  11. Sand, Jay. «Sao Tome and Principe». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  12. 12,0 12,1 Josefson, Deborah (2016 թ․ հունիսի 5). «In remote Madagascar, a new community chooses to be Jewish». Jewish Telegraphic Agency. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  13. Sussman, Bonita Nathan. «Kulanu: Developing Judaism in Cote d'Ivoire and Gabon». www.kulanu.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  14. "Jews in Cameroon", Haruth, accessed 22 November 2006
  15. Additional communities have emerged in Kasuku near the western part of the country after splitting off from Messianic movements. Kenyan Hebrew converts celebrate Easter in style Արխիվացված 2006-07-10 Wayback Machine from the Kenyan Sunday Times newspaper. Accessed 22 November 2006.
  16. "Kenyan political exile finds Jewish home, soul in S.F.", accessed from JewishSanFrancisco.com Արխիվացված 2 Հունիս 2006 Wayback Machine on 22 November 2006.
  17. Kulanu website, especially relevant is the Nigeria page, which treats the Igbo question more extensively.
  18. Sam Kestenbaum, 'Meet the Igbo, Nigeria's Lost Jewish Tribe,' The Forward 24 January 2016.
  19. Bruder, Edith (2008). The Black Jews of Africa: History, Religion, Identity. Oxford University Press. էջ 143. ISBN 978-0195333565.
  20. Henry Lubega, "Mbale's Jews" Արխիվացված 17 Մայիս 2004 Wayback Machine, Uganda Mission, accessed 22 November 2006.
  21. Tutton, Mark (2012 թ․ հունվարի 19). «The forgotten story of Zambia's Jewish settlers». CNN. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  22. Barry Kosmin, MAJUTA, Mambo Press
  23. "A Shtetl in Africa"(չաշխատող հղում), JPost, 12 June 2008

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Աֆրիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Israel, Jonathan I.. "The Jews of Spanish North Africa (1580-1669)" in Diasporas within a Diaspora: Jews, Crypto-Jews, and the World of Maritime Empires (1540-1740). Leiden։ Brill 2002, pp. 151–184.
  • Israel, Jonathan I. "Piracy, Trade and Religion: The Jewish Role in the Rise of the Muslim Corsair Republic of Saleh (1624-1666)" in Diasporas within a Diaspora: Jews, Crypto-Jews, and the World of Maritime Empires (1540-1740). Leiden։ Brill 2002, pp. 291–312.
  • Israel, Jonathan I. "Tangiers, Sephardic Jewry and English Imperial Ambitions in the Maghreb (1661-1684)" in Diasporas within a Diaspora: Jews, Crypto-Jews, and the World of Maritime Empires (1540-1740). Leiden։ Brill 2002, pp. 421–448.
  • Jews in Africa: Part 1 The Berbers and the Jews, by Sam Timinsky (Hebrew History Federation)
  • Tarikh es Soudan, Paris, 1900, by Abderrahman ben-Abdall es-Sadi (trad. O. Houdas)
  • The Jews of Timbuktu, Washington Jewish Week, 30 December 1999, by Rick Gold
  • Les Juifs à Tombouctou, or Jews of Timbuktu, Recueil de sources écrites relatives au commerce juif à Tombouctou au XIXe siècle, Editions Donniya, Bamako, 1999 by Professor Ismael Diadie Haidara

Արևմտյան Աֆրիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Mark, Peter and José da Silva Horta, The Forgotten Diaspora: Jewish Communities in West Africa and the Making of the Atlantic World. Cambridge։ Cambridge University Press 2011.
  • Remy Ilona։ Igbos, Jews in Africa?, (Volume 1), Mega Press Limited, Abuja, Nigeria, 2004.
  • Charles K. Meek։ Northern Tribes of Nigeria, Volume 1, Oxford, p. 66.
  • Kannan K. Nair։ Origins and Development of Efik Settlements in Southeastern Nigeria. 1Ohio University, Center for International, 1975.
  • Eze Okafor-Ogbaji։ Jews of Nigeria: The Aro Empire,

Կաբո Վերդե և Գվինեական ծոց

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Richard Lobban։ Jews in Cape Verde and on the Guinea Coast, Paper presented at the University of Massachusetts-Dartmouth, 11 February 1996.
  • Stigma "Gojjam": The Abyssinian Pariah Orits, Guihon Books, University of Geneva, 1993, by Muse Tegegne

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]